Իրանում COVID-19-ից վերականգնվել է ևս 1.943 մարդ. ծանր վիճակում է գտնվում 2.547 վարակակիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

իրան.կորոնա

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է երկրում կորոնավիրուսի՝ մայիսի 29-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.

Ըստ ստացված տվյալների՝ Իրանում մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 2.819-ով՝ ընդհանուր կազմելով 146.668: Կորոնավիրուսային հիվանդությունից երկրում մեկ օրում մահացել է 50 մարդ, հիվանդության բռնկումից ի վեր, մահերի ընդհանուր թիվը 7.677 է:

Ծանր վիճակում է գտնվում 2.547 վարակակիր:

Իրանում կորոնավիրուսից ապաքինվել է ևս 1.943 մարդ. երկրում, ընդհանուր առմամբ, կա 114.931 ապաքինված:

Մինչ այժմ կատարվել է կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման 896.571 թեստավորում: