Խարդախության, կողոպուտի և ապօրինի զենք կրելու համար հետախուզվողներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News      

ոստիկանություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալներ, Նոր Նորքի բաժնի գործընկերների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 27-ին, ժամը 13.45-ին, Գյուլիքեխվյան փողոցից բերման են ենթարկել Գոռ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները մայիսի 27-ին, ժամը 14.25-ին, Արագածի փողոցից բերման են ենթարկել Լիլիթ Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մայիսի 27-ին, ժամը 13.50-ին, Մերձավան գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Տիգրան Գ.-ին, որը մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 27-ին Երևանի Հյուսիսային պողոտայում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Արտաշես Մ.-ն, որը մայիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ (Կողոպուտի փորձը) հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մայիսի 28-ին, ժամը 15.40-ին, Արարատի մարզի Նոր Դվին գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել Հովհաննես Ա.-ին, որը ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-238-րդ հոդվածի 1-ին մասի (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: