Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News      

ուղտ

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից։

«Մեզ համար ամենակարևորը մեր այցելուների առողջությունն է, և որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրը այգի մարդկանց հնարավոր մեծ հոսքը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հայտարարությունում։