Սուրեն Պապիկյանը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ ՄԶԳ տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News      

Սուրեն Պապիկյան

Այսօր հեռավար հանդիպում եմ ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկայնը։

«Քննարկել ենք Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների ընթացիկ վիճակը և նախանշել համայնքների միավորման առաջիկայում մեկնարկող գործընթացի շրջանակում հետագա համագործակցության հնարավորությունները»,- հայտնել է նա։