Վարակման թեթև դեպքերի բուժումը կարելի է անել տնային պայմաններում. ինչպե՞ս է դա արվում 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

հայաստան

Առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել COVID-19-ով հիվանդ թեթև ընթացքով պացիենտների բուժօգնության կարգի մասին:

ՀՀ ԱՆ արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Քնարիկ Ղոնյանը նշել է, որ դա Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկն է, որ առանց ախտանիշ և թեթև դեպքերի բուժումը կարող է իրականացվել տնային պայմաններում։ 

«Մայիսի 21-ից այդ գործընթացը կազմակերպվում է»,- ասել է Ղոնյանը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Ջումայանը նշել է, որ կորոնավիրուսով վարակված պացիենտների հսկողությունն իրականացվում է հեռախոսանզանգի միջոցով և հսկվում է բժշկի կողմից։

«Գանգատների առկայության դեպքում բուժանձնակազմի կողմից մեր շտապօգնության մեքենայով պացիենտները բերվում են պոլիկլինիկա։ Նրանք մտնում են պոլիկլինիկա առանձին մուտքով միանգամից մեկուսարան, անցնելով համապատասխան բուժզննումը և լաբորատոր գործիքային հետազոտությունը, կայացվում է որոշում կամ շարունակել բուժումը տանը, կամ կազմակերպել հոսպիտալացումը բժշկական կենտրոնում»,- նշել է Ջումայանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս