Արցախի նախագահն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News      

Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 29-ին ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ Արա Հակոբյանի գլխավորությամբ: Նախագահ Հարությունյանը նշել է, որ Արցախին վերաբերող խնդիրներն համազգային օրակարգի մաս են կազմում, և շատ կարևոր է հայկական քաղաքական ուժերի կողմից այդ առթիվ ցուցաբերվող հետաքրքրությունը:

Իր հերթին Արա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ իրենց ծրագրերում Արցախը միշտ առաջնային տեղ ունի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտաքին և ներքին մարտահրավերներին դիմագրավելու վերաբերյալ և նախանշել անելիքներն ըստ առաջնահերթությունների: