Շենգավիթում ավտոմեքենայից 19-ամյա երիտասարդը բացահայտ պայուսակ է հափշտակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

կողոպուտ

Մայիսի 27-ին՝ ժամը 03.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ իր ավտոմեքենայից գողացել են պայուսակ։

Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կնոջ պայուսակը բացահայտ հափշտակել է 19-ամյա մի երիտասարդ, որը ժամը 04.30-ին կողոպուտ կատարելու կասկածանքով Բագրատունյաց փողոցից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն։

Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս