COVID-19-ի նոր դեպքերի ֆոնին Հարավային Կորեան կվերադառնա կարանտինային խիստ ռեժիմի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

հարավային կորեա.կորոնավիրուս

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների թուլացման ֆոնին Հարավային Կորեայում ավելի վաղ բացված պետական թանգարանները, պատկերասրահներն ու թատրոնները կփակվեն: Հաղորդում է Интерфакс-ը:

Նման որոշում կայացվել է COVID-19-ի գրանցված նոր դեպքերի աճի հետևանքով:

Հարավային Կորեայի կառավարությունը նաև խստացրել է կրթական հաստատություններում անվտանգության միջոցառումները։ Նախակրթական և միջնակարգ դպրոցներում պարտավորեցրել են սահմանափակել աշակերտների թիվը, որը չպետք է գերազանցի դպրոցականների ընդհանուր թվի մեկ երրորդը:

Երկրի կրթության նախարարությունում հիշեցրել են նաև հաստատություններում սոցիալական հեռավորության պարտադիր պահպանության մասին:

Նշենք, որ երկրորդ օրն անընդմեջ Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 50 նոր դեպք, որոնց մեծ մասը բաժին է ընկնում մայրաքաղաքին: