Ես աշխույժ եմ և առողջ, ծառայում եմ իմ ժողովրդին ու պետությանը. Կադիրովի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

կադիրով
ТАСС-ի փոխանցմամբ՝ Կադիրովը հայտարարել է, որ առողջ է և գտնվում է Չեչնիայում աշխատավայրում:

Նշենք, որ ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներում և Telegram-յան ալիքներում տեղեկություն էր հայտնվել, որ Չեչնիայի ղեկավարի ինքնաթիռը նախօրերին, իբր, մեկնել է Մոսկվա:

«Ես տանն եմ, Մոսկվայում չեմ, աշխույժ եմ և առողջ։ Ծառայում եմ իմ ժողովրդին ու պետությանը», - ասել է Կադիրովը:

Հիշեցնենք, որ մայիսին տեղեկություն էր տարածվել, որ Կադիրովը կորոնավիրուսային հիվանդության կասկածով հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, սակայն պաշտոնապես այդ տվյալները չեն հաստատվել:

Այս շաբաթ տարածաշրջանի ղեկավարն անձամբ օպերատիվ շտաբի նիստին հերքեց իր հիվանդության մասին տեղեկատվությունը, սակայն լուրերը շարունակում էին տարածվել նաև դրանից հետո: