ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Նոր դուրս եկա իմ ընկերներից մեկի հոր հոգեհանգստի արարողության վայրից, մավհան պատճառը կորոնավիրուսն էր: Դագաղը փակ էր, և դիահերձում չէր կատարվել: Շատ մարդ չկար, և պարզ է` ինչու: Ներկաները դիմակով և ձեռնոցով էին:
Խնդրում եմ Ձեզ պահպանել տարրական կանոնները: Պետք չէ մեր աչքով տեսնենք նման դեպքերը, որ նոր հասկանանք հարցի լրջությունը: Իսկ անելիքը` ընդամենը մի դիմակ է և ձեռնոց:
Խնդրում եմ»: