Ալիևը կարմիր լույս է ցույց տալիս, Արցախի կործանումը, Երևանի զավթումը նրանց գերնպատակն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News 

Արցախի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում խոսել  է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում» հայտարարության մասին։

Բաբայանի խոսքով՝ Ալիևը հանդես է գալիս աշխարհաքաղաքական լուսացույցի դերում, նրա հայտարարությունները «կարմիր լույս» են խորհրդանշում:

«Արցախի կործանումը, Երևանի զավթումը նրանց համար գերնպատակ է, և սա մեզ պետք է ահազանգ լինի։ Ի՞նչ սպասել նման երկրից, եթե նրանց համար Երևանի գրավումը գերնպատակ է։ Մտածենք, որ Արցախի նկատմամբ, եթե չնչին իսկ թուլանա մեր անվտանգությունը, գթասրտությո՞ւն են ցուցաբերելու։ Ամենևին, կործանելու են վերջնականապես»,- ասել է Բաբայանը։

Անդրադառնալով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի (Իրևան) Հանրապետության վտարանդի կառավարության»  պրոյեկտին՝ նա ասել է, որ դրա համահեղինակ է նաև Թուրքիան, այսինքն՝ այստեղ Ադրբեջանը և Թուրքիան ի հայտ են գալիս՝ որպես մեկ միասնություն։ 

«Այս ամենը պետք է լուրջ ընդունենք, ինչը մեզ պարտավորեցնում է վարել ճիշտ արտաքին քաղաքականություն»,- ընդգծել է ԱՀ նախագահի խորհրդականը։

Մանրամասները՝ տեսանյութում։