Այսօր ԱՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել եմ ԱԳ նախարարի պաշտոնում. Մասիս Մայիլյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News    

Մասիս Մայիլյան

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով վերանշանակվել եմ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ արտգործնախարար Մասիսի Մայիլյանը:

«Ինչպես նշվել է, այդ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով առկա իրավիճակն ու մարտահրավերները և բխում է բացառապես երկրի շահերից։ Ես իմ համաձայնությունն եմ տվել կրկին գլխավորելու Արցախի ԱԳՆ-ն՝ հաշվի առնելով անցած նախագահական ընտրություններում իմ թեկնածությունը պաշտպանած քաղաքական ուժերի մեծամասնության կարծիքը։ Բացի այդ, Արցախի դիվանագիտական ծառայությունում մնալու հորդորով շատ զանգեր ու նամակներ եմ ստացել Հայաստանից ու Սփյուռքից»,- գրել է Մասիս Մայիլյանը եւ ընդգծել, որ իր  համար մեծ պատիվ ու նույնքան էլ պատասխանատվություն է Արցախի Հանրապետության արտաքին-քաղաքական ճակատում ծառայությունը շարունակելը։