Կորոնավիրուսի աճի տեմպով աշխարհում առաջատարը Բրազիլիան, Չիլին և Հնդկաստանն են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Բրազիլիա

Վերջին մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսի աճի տեմպերով առաջատար երկրներն են Բրազիլիան, Չիլին և Հնդկաստանը, որտեղ կորոնավիրուսով վարակվածների շաբաթական աճի միջին տեմպը կազմում է 40-50 %: Այդ մասին գրում է «Russia Today»-ը:

Նշենք, որ Բրազիլիան կորոնավիրուսով վարակված երկրների ցանկում 2-րդն է, որտեղ վարակակիր է 468,338 մարդ:

Հնդկաստանը ցանկում 9-րդն է, որտեղ վարակակիրների թիվը 173,763 է. երկրում կա 4,980 մահ: 

Չիլին ցանկում 13-րդ է, վարակակիրներիը թիվը երկրում 90,638 է, որից մահացել է 944 մարդ:

Առաջինում շարունակում է մնալ ԱՄՆ-ն է. վարակակիրների թիվը 1,793,530 է: