Ախուրյան գյուղում տան տանիքում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News       

ԱԻՆ

Մայիսի 29-ին, ժամը 17:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ախուրյան գյուղի Պ. Սևակի փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին, մարվել՝ 18:12-ին: Այրվել են չբնակեցված տան մանսարդային տանիքի ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ)։