«Փաստորեն, վիրուս կա». COVID-19-ից ապաքինվածն ինֆեկցիոնից տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

«Ես նույնպես հիվանդացել եմ կորոնավիրուսով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է բիզնես քոուչ Մուշեղ Ավետիսյանը և տեղեկացրել, որ արդեն ապաքինվել է։ 

Տեսանյութում, որում կադրեր կան նաև ինֆեկցիոն հիվանդանոցից, Մուշեղը պատմել է, թե որտեղից կարող էր վարակված լինել և ում կարող էր վարակած լինել և հիշեցնում է անվտանգության կանոնների մասին, որոնք պահպանելով հնարավոր է նվազեցնել կորոնավիրուսի տարածումը:

Ըստ Մուշեղի՝ ինքը նախ գլխացավ է ունեցել, ապա մայիսի 7-ին ջերմություն, որն ուղեկցվել է կորոնավիրուսին հատուկ սիմպտոմներով՝ համի և հոտի կորուստ, կորոնավիրուսի թեստ է հանձնել եւ պատասխանը երկու օր հետո եկել է դրական: Նրա մոտ նախ ձախակողմյան թոքաբորբ է սկսվել, ապա նաև՝ երկկողմանի: Հետո սկսվել է բուժումը։

Մանրամասները՝ տեսանյութում: