Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է 79 վարակակիր, Շիրակի մազում գրանցվել է 9 մահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

կորոնավիրուս

Մայիսի 30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կա 79 փաստացի բուժվող, 24-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 259 առողջացած է, 174-ը՝ մարզի բնակիչ: Փաստացի բուժվողների թիվը Երևանում 24 է: Կա 9 մահ, 312 ինքամեկուսացման ցուցում ունեցող քաղաքացի, որից 24-ը՝ դրական ախտորոշումով:

Այդ մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը: