Եզդի աղջիկն սպանվել է Թուրքիայից հովանավորվող խմբավորումների կողմից. Բաքոյանն ահազանգում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

ռուստամ

ԱԺ-ի իմքայլական պատգամավոր, ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ահազանգում է Սիրիայի Աֆրին քաղաքում Թուրքիայից հովանավորվող խմբավորումների կողմից եզդիական համայնքի թիրախավորման մասին: Այդ մասին Բաքոյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում:

«Աֆրինում գտնվող եզդիական համայնքը թիրախավորված է Թուրքիայից հովանավորվող թուրքամետ խմբավորումների կողմից:

Սիրիական արմատական ​​խմբավորումները, հովանավորություն ունենալով Թուրքիայի կառավարության կողմից, վերահսկողություն են սահմանել Աֆրինի շրջանի՝ ներառյալ այդ տարածքում գտնվող եզդիական գյուղերի նկատմամբ։

Այս խմբավորումները բազմաթիվ վայրագություններ են իրականացնում եզդիների նկատմամբ, ստիպում են նրանց փոխել իրենց կրոնը, բռնագաղթել՝ միաժամանակ ստեղծելով պայմաններ տարածաշրջանում ժողովրդագրական փոփոխությունների համար։

Այս իսլամական արմատական ​​խմբավորումները վերջերս ոչնչացրել են շատ եզդիական սրբավայրեր, քանդել և հրկիզել եզդիական գյուղեր և բնակավայրեր։
Այս ամենը դասվում է պատերազմական հանցագործությունների շարքին։
Այս խմբերը ստիպում են տարածաշրջանի եզդիներին հաճախել իսլամական մզկիթներ։ Աֆրինում գտնվող եզդիների որոշ սրբավայրեր վերածվել են մզկիթների։ Դաժան վայրագություններ են իրականացվում եզդի կանանց և երեխաների նկատմամբ։

Եզդի աղջկա լուսանկարն է. սպանվել է Թուրքիայից հովանավորվող թուրքամետ խմբավորումների կողմից»,-գրել է պատգամավորը: