Toyota-ն բախվել է Jeep-ին, անցել հանդիպակաց գոտի և բախվել Kia Sorento-ին. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

հասարակական

Մայիսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Toyota Prius մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ դեպի Հերացի իջնող ճանապարհահատվածում, բախվել է կայանված Jeep մակնիշի ավտոմեքենային, այնուհետև անցել է ճանապարհի բաժանարար գոտու վրայով, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի մաս և բախվել Kia Sorento մակնիշի ավտոմեքենային, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։