Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

չինա.կորոնա

ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդմամբ՝ Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության չորս նոր դեպք, գրանցվել է նաև չորս ասիմպտոմ դեպքեր, ապաքինվել է 11 վարակված, մահեր չկան: Հաղորդում է РиаНовости-ն:

Երկրում հայտնաբերված բոլոր նոր դեպքերն արտասահմանից են: Կա մեկ գրանցված դեպք Շանհայում, մեկը՝ Գուանդուն նահանգում և երկուսը՝ Շանդուն նահանգում:

Նշենք, որ Չինաստանում, հիվանդության բռնկումից ի վեր, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 82 999 դեպք: 78 302 մարդ ապաքինվել է, 63-ը՝ շարունակում է բուժվել, 4634-ը մահացել է: