Քարինջ գյուղ տանող ավտոճանապարհին իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

ԱԻՆ.քարաթափում

ԱԻՆ-ից հայտնում են, որ մայիսի 30-ին՝ ժամը 10։50-ից մինչ 18։09-ը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Քարինջ գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում իրականացրել է հարկադիր քարաթափման աշխատանքներ (մոտ 6 խմ)։

Մայիսի 29-ին՝ ժամը 09:30-ից մինչ 19:20-ը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Քարինջ գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում իրականացրել է հարկադիր քարաթափման աշխատանքներ (մոտ 12 խմ)։