Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

հասարակական

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը ջերմ բարեմաղթանքներ է հղել Հունաստանի նախագահին՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ։

«Հայ-հունական բազմադարյա հարաբերություններն աչքի են ընկել ջերմությամբ, անմիջականությամբ և փոխվստահությամբ, որոնց համար ամուր հիմք են հանդիսացել մեր եղբայր ժողովուրդների բարեկամությունը, պատմությունն ու ընդհանուր արժեհամակարգը:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով Հայաստանի և Հունաստանի միջև արդյունավետ համագործակցությունն ապագայում ևս կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,- ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս