ԱՄՆ-ում շարունակվող անկարգությունների ընթացքում պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News 

աշխարհ

«Ամերիկյան հետազոտություների հայկական կետրոնի» ղեկավար, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ ԱՄՆ-ում շարունակվող անկարգությունների ընթացքում պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը:

«Այն տեղադրվել էր Հայաստանի երտասարդական հիմնադրամի և տեղի հայ համայնքի ջանքերով 2014թ»,- գրել է միջազգայնագետը: