Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 9492-ի. 1 օրում մահացել է 8 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24 News

կորոնա

Հայաստանում հունիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի 210 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 9492 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 16 մարդ, շարունակում է բուժվել 5896-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 3402 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 8 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 139 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 55-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 58 հազար 668 քաղաքացի: