Թրամփին գաղտնի ծառայությունները բունկեր են տեղափոխվել. «The New York Times» 

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 1, 24News

թրամփ

«The New York Times» պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակիցները մայիսի 29-ին Սպիտակ տան դիմաց զանգվածային բողոքի ցույցերի պատճառով նախագահ Դոնալդ Թրամփին բունկեր են տեղափոխել:

Ըստ աղբյուրի՝ հայտնի չէ, թե ինչն է ստիպել այդ քայլին դիմել, սակայն, ըստ աղբյուրի, գաղտնի ծառայությունները նախագահի պաշտպանության համար արձանագրությունների համապատասխան են առաջնորդվել։

Աղբյուրը նաև նշում է, որ պատճառը ուրբաթ առավոտից մինչև շաբաթ ուշ գիշեր Սպիտակ տան դիմաց տեղի ունեցող բողոքի ցույցը կարող է լինել, որի հետևանքով տուժել է գաղտի ծառայության ավելի քան 60 սպա և հատուկ նշանակության գործակալ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բողոքի ցույցերը սկսվել են մայիսի 25-ին սոցցանցերում 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի տարածումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը, Ֆլոյդը մահացել է: