Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News 

կորոնավիրուս

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուս է հաստատվել ևս 3 քաղաքացու մոտ: Նրանք արտերկրից ժամանած ԱՀ քաղաքացիներ են, ովքեր ժամանելուն պես մեկուսացվել էին համապատասխան վայրերում: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Արցախում կորոնավիրուսով հիվանդացել է ընդհանուր առմամբ 43 քաղաքացի, որից 26-ն արդեն առողջացել են, 17-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացված է 102 քաղաքացի: