Ինչո՞ւ է վարակվածների վերաբերյալ տարբեր թվեր հրապարակվել. ԱՆ խոսնակի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

ան

ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելի լրատվամիջոցներ, կայքի վերևի հատվածը րոպեների տարբերությամբ ուշ է թարմացվել և լրատվամիջոցներում տարածվում է 120 նոր դեպք:

Իրականում բոլոր աղյուսակներում նշված է եղել 210 դեպք, միայն վերևի հատվածը թարմացել է մի փոքր ուշ:

Մանրամասն հաղորդագրությունը՝ ստորև.

Հունիսի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից 3402-ը՝ առողջացած, 139-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 58668 թեստավորում:

Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 210 նոր դեպք և 16 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 55 է»: