Սահմանված նորմերի խախտման դեպքով դադարեցվել է 1376 կազմակերպության գործունեություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

ստուգումներ

 

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝
31.05.2020-ի  դրությամբ կայացվել է 1376 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, որից 79-ը՝ նշված օրը:

31.05.2020-ի դրությամբ իրականացվել է 19460 ստուգում, որից միայն 509-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՀՀ կրթության տեսչական մարմին
Շուկայի Վերահսկողության Տեսչական Մարմին