«Այս տարի այս օրը մի քիչ տխուր է». Երևանի կենդանաբանական այգին շնորհավորում է Հունիսի 1-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

1

Երևանի կենդանաբանական այգին շնորհավորական ուղերձ է հրապարակել Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

«Սիրելի՛ փոքրիկներ, շնորհավորում ենք ձեզ ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Թող այս օրը և ձեր կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ ու զիլ ծիծաղով, երազանքների ու հրաշքների իրականացմամբ:
Թող ձեր մանկությունն անցնի խաղաղ ու անհոգ, մեծանաք առողջ ու երջանիկ՝ սիրով ու հոգատարությամբ շրջապատված։

Կենդանաբանական այգին ամեն տարի մանուկների տոնը նշել է մեծ շուքով։ Այս տարի այս օրը մի քիչ տխուր է, բայց կարևոր է գիտակցությունը, որ մեր մեծ ու փոքր այցելուների առողջությունն ու անվտանգությունը վեր է ամեն ինչից։

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ, անամպ երկինք ու պայծառ մանկություն ենք մաղթում բոլորիդ»,- ասված է ուղերձում: