Փոքրիկներն են մեր կյանքի իմաստը. Վիտալի Բալասանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

1

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Երեխանի պաշտպանության օրվա առթիվ:

«Սիրելի՛ երեխաներ

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ ամենալուսավոր տոներից մեկի առթիվ:

Դուք եք մեր հույսն ու հավատը, մեր ապագան:

Ձեզ համար առողջ, անհոգ ու պաշտպանված մանկություն ապահովելը մեզանից յուրաքանչյուրի վսեմ պարտքն է: Երեխաների առողջության, դաստիարակության ու կրթության խնդիրները մշտապես պիտի լինեն մեր հոգածության ներքո:

Այսօր, առավել քան երբևէ, բարձրաձայնում ենք ազգային արժեքների, ավանդապաշտ ընթացքի մասին: Ուստի ամեն ջանք պիտի գործադրվի, որպեսզի երեխաներին վերաբերող օրենքներն ու կոնվենցիաները «հազար չափիր ու մեկ կտրիր» սկզբունքով ընդունվեն: Այսկերպ կիմաստավորենք բոլորիս կյանքը, քանզի հենց փոքրիկներն են մեր կյանքի իմաստը:

Շնորհավորում եմ օրվա առթիվ ու խոստանում Ձեր պաշտպանը լինել»,-նշվում է շնորհավորական ուղերձում: