Արագածոտնի մարզում քարով բարձված КамАЗ-ը կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News   

հասարակական

Հունիսի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։05-ի սահմաններում քարով բարձված КамАЗ մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Աղբյուրը հատնում է, որ ավտոմեքենան եղել է քարով բարձված, և վթարից կարճ ժամանակ անց դեպքի վայր է ժամանել Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։