«Լիտվան Ձեր և Ձեր ամբողջ ընտանիքի կողքին է». Լիտվայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

նիկոլ

Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու շուտափույթ ապաքինում մաղթել կորոնավիրուսից: Այդ մասին Նաուսեդան գրել է թվիթերյան միկրոբլոգում:

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ վարչապետ Նիկոլ Փաշինյան, իմ և իմ կնոջ անունից շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձը: Լիտվան Ձեր և Ձեր ամբողջ ընտանիքի կողքին է կորոնավիրուսի դեմ պայքարում:

Մաղթում ենք ձեզ շուտափույթ ապաքինում»,- գրել է Լիտվայի նախագահը: