«Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով երեխա է ծնվել. նա ընտանիքի 6-րդ երեխան է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24 News 

երեխա

«Էրեբունի» ԲԿ-ում մայիսին 445 երեխա է ծնվել: 5 կգ 600 գ քաշով Դավիթը նրանցից մեկն է։ Չնայած երեխայի մեծ չափերին, հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցել։ Այս մասին հայտնում են Էրեբունի ԲԿ-ից: 

«Դավիթը ընտանիքի 6-րդ երեխան է։ Իսկ ընդհանուր առմամբ, մայիսին հանրապետության ամենաշատ ծնունդներն ինչպես միշտ «Էրեբունի» ԲԿ-ում են գրանցվել: Ծննդատունը ծնունդների թվով շարունակում է մնալ հանրապետության առաջատարը։ Գարնան վերջին ամսին ծնվել է 215 աղջիկ, 230 տղա։ Նրանց մեջ 10 երկվորյակ կա»,- հավելել են ԲԿ-ից:

Տեսանյութեր

Live

Լրահոս