Հունիսի 2-3-ը դեպի Ֆրանսիա, ՌԴ, Բելառուս և հետադարձ չվերթներ կկազմակերպվեն․ Քաղավիացիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

չվերթներ

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է․ «Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 07:00, ժամանում դեպի Երևան 17:10): Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 18:30, ժամանում դեպի Երևան 21:30): Հունիսի 3-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»: