ժամկետային զինծառայողը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ խաչքար է քանդակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24 News

ՊՆ

Մայիսի 28-ին Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներ են անցկացվել զինված ուժերի զորամիավորումներում:

Հրամանատարական կազմը և զինծառայողները ծաղիկներ են խոնարհել մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներին նվիրված հուշարձանների մոտ, տեղի են ունեցել ժամկետային զինծառայողի քանդակած խաչքարի բացման, ինչպես նաև պարգևատրման արարողություններ: