Ունենք ծանր վիճակում գտնվող 440 քաղաքացի. 55-ը ծայրահեղ ծանր վիճակում են. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

«Ունենք ծանր վիճակում գտնվող 440 քաղաքացի»: Այս մասին պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

Նախարարի փոխանցմամբ՝ վարակակիրներից 55-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 16-ին միացված է թոքերի արհեստական օդափոխման սարք: