Գնացին հակասահմանադրական ճանապարհով, ԱԺ-ով հանրաքվեն չի կարելի չեղարկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News 

Հանրաքվեն չեղարկելու ռեժիմ ՀՀ Սահմանադրությունը չունի։ ԱԺ-ն չի կարող քվեարկությամբ սահմանադրական նորմ որոշել, այն է՝ հանրաքվե չեղարկել։ Նույն բանն է, որ մեկը վեր կենա խորհրդարանում ասի՝ եկե՛ք, չեղարկենք հունիս ամիսը կամ 2020թ․-ը։ Այդպես չի կարող լինել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

ԲՀԿ պատգամավորի կարծիքով՝ կարելի էր հանրաքվեն հետաձգել այնքան ժամանակ մինչև երկրում կկարգավորվեր համաճարակային իրավիճակը։

«Այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, հակասահմանադրական էր։ Կարծում եմ, որ մեր գործընկերները շատ մեծ քաղաքական սխալ արեցին՝ իրենց այսրոպեական խնդիրը լուծելու համար գնալով հակասահմանադրական քայլի»,- նկատել է Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։