Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք․ մահվան 19 դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

կորոնավիրուս
       

Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 517 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 10009 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 25 մարդ, շարունակում է բուժվել 6368-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 3427 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս  19 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 158 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 56-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 59 հազար 917 քաղաքացի: