«Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը». Փաշինյանն ԱԱԾ-ին հանձնարարել է զբաղվել հարցով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 2, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել. «Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ Շենգավիթ վարչական շրջանում։

Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսևորում է, սպառնալիք՝ ազգային անվտանգությանը։

ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»։