Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցում հայտնաբերվել է անձը չպարզված, 55-60-ամյա տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 2, 24News

դի1

Հունիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:15-ի սահմանում Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցի սկզբնամասում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ նախնական տեղեկության՝ տղամարդը հանկարծամահ է եղել:

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը: 

1