Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 2, ապաքինման 10 դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News       

կորոնավիրուս

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը վերջին 24 ժամում աճել են 2-ով: Այս ընթացքում ապաքինվել է ևս 10 պացիենտ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Փետրվարի 26-ից մինչև այսօր վարակման 796 դեպք է արձանագրվել, ապաքինման` 634:

Հունիսի 2-ի դրությամբ, կարանտինում է 2508, ստացիոնար վերահսկողության ներքո` 300 քաղաքացի: Արձանագրվել է 12 մահ:  Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 հիվանդ: