ԱԻՆ մամուլի խոսնակն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News      

Նանա Գնդոյան

 

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Այս մասին Գնդոյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի գործընկերներ, լրագրողներ, այսօր սեփական դիմումիս համաձայն ավարտել եմ իմ աշխատանքը Արտակարգ իրավիճակների նախարարությունում։

Սիրելի ԱԻՆցիներ, փրկարարներ, հպարտ եմ և երջանիկ, որ շուրջ 5 տարի աշխատել եմ ձեր կողքին՝ ամեն օր, ամեն ժամ զգալով և գիտակցելով, թե ինչ է նշանակում ջանք ու եռանդ չխնայել հանուն ՓՐԿԵԼՈՒ գաղափարի։

Շնորհակալ եմ լուսահոգի նախարար գեներալ-մայոր Արմեն Երիցյանին ինձ ԱԻՆ հրավիրելու և տեղեկատվական քաղաքականության մեջ փոփոխություններ անելու հնարավորության համար, ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին ԱԻՆ-ի տեղեկատվական քաղաքականությունն ինձ վստահելու համար, ինչպես նաև՝ նախարար Հրաչյա Ռոստոմյանին, ում հետ աշխատեցինք կարճ ժամանակում, բայց բեղմնավոր։ Իմ սիրելի ԱԻ համակարգին մաղթում եմ նորանոր հաջողություններ, ու թող դրությունը միշտ լինի լավ իմաստով արտակարգ 
ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ ՊԱՐՈՆԱՅՔ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ»,- գրել է նա։