Գերհագեցած օրակարգի պատճառով ԱԺ-ն երեկոյան արտահերթ նիստ կհրավիրի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 2, 24News

աժ

Գերհագեցած օրակարգի պատճառով խորհրդարանը երեկոյան կհրավիրի արտահերթ նիստ օրակարգային հարցերը սպառելու համար: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի օգնական Դավիթ Կարապետյանը: 

«Արտակարգ դրության օրերին Ազգային ժողովը ռեկորդային թվով լիագումար և հանձնաժողովների նիստեր է արել, շուտով թվեր կներկայացնենք»,- գրել է օգնականը՝ հիշեցնելով, որ օրակարգում ներառված է 47 հարց: