Հայտնաբերվել է ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեղադրանքով հետախուզվողը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

ոստիկանություն

Հունիսի 1-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Շիրվանզադեի փողոցից բաժին բերման է ենթարկվել Վիլեն Շ․-ն, որը ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: