Հանրապետությունում մեկ օրում մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպք է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News       

ծեծ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու` 13, յուրացման կամ վատնման՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ընտանեկան բռնության՝ 2-ական, սպանության, փաստաթղթի կեղծիքի, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու և ազատությունից ապօրինի զրկելու` 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության և գույքի դիտավորությամբ վնասման 1-ական դեպք։
1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: