ՌԴ ՊՆ-ում COVID-ի դեմ պատվաստանյութի փորձարկման համար ընտրվել են 50 կամավոր զինծառայողներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

ռդ.պատվաստանյութ.կորոնավիրուս
ՌԴ ՊՆ-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման համար կամավորներ է ընտրել: Այդ մասին հունիսի 2-ին լրագրողներին հայտել են գերատեսչությունից, հաղորդում է ТАСС-ը:

Պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունն ստուգելու համար ընտրվել են 50 զինծառայողներ, որոնց մեջ կա հինգ կին:

«Նախարարությունում բոլոր թեկնածուներն անցել են նախնական հետազոտություն և թեստավորվել. մեկ ամիս շարունակ նրանց մոտ ոչ մի հիվանդություն չի ախտորոշվել», - պարզաբանել են նախարարությունում:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր, որ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը Ն. Ֆ.Գամալեիի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի հետ համատեղ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են մշակում: Նրա խոսքով՝ նախակլինիկական հետազոտությունները նախատեսվում էր ավարտել մինչև հունիսի 1-ը, իսկ կլինիկական հետազոտությունները՝ մինչև հուլիսի վերջը: