Փաստաբանների պալատում կատարվել են նոր նշանակումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

փաստաբանների պալատ.նշանակումներ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հրամանով ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Մանե Կարապետյանը փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ: Այդ մասին հայտնում են Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից:

Պալատի նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար: