Դավիդ Կամպանյան չի շարունակի աշխատանքը «Լոռիում»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News       

Դավիդ Կամպանյա

Իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան, ինչպես նաեւ նրա օգնականներ Ֆրանցիսկո Կոմպանը, Խորխե Գոմեսը, Ագուստին Պիրեսը եւ Էնրիկե Խիլը չեն շարունակի աշխատանքը Վանաձորի «Լոռիում»:

«Լոռի» ՖԱ-ն ստիպված է չերկարաձգել պայմանագրերն իսպանական մարզչական շտաբի հետ, քանի որ COVID-19 վիրուսով այմանավորված, ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի պատճառով Դավիդ Կամպանյայի և նրա երկու օգնականների վերադարձը Հայաստան անհնարին է։

Իսպանական մարզչական շտաբը «Լոռիում» էր 2019 թվականի հունիսից։

«Լոռի» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում  Դավիդ Կամպանյային եւ նրա օգնականներին բարձր պրոֆեսիոնալիզմի, կատարած աշխատանքի եւ նվիրվածության համար՝ մաղթելով լավագույնը կարիերայի հետագա ընթացքում»,- ասված է ակումբի հայտարարությունում։