Հնդկաստանի վարչապետը շուտափույթ ապաքինում է մաղթել Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

հասարակական

«COVID-19-ի համավարակի այս դժվարին ժամանակաշրջանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին թվիթերյան իր միկրոբլոգում առողջություն է մաղթել կորոնավիրուսով վարակված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել , որ ՀՀ վարչապետն՝ իր ընտանիքի հետ միասին, վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ: Հիվանդության ախտորոշման թեստի դրական պատասխանի մասին Փաշինյանն անձամբ է հայտնել՝ ֆեյսբուքյան իր էջով, ուղիղ եթերի ընթացքում: