Ռևազյանին առնչվող վիրավորական գրառում կատարելու փաստի առթիվ քրգործի հարուցումը մերժվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News 

իրավական

Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
 
«Քրգործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով», - հավելեց Ջանոյանը։ 

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ Ռևազյանի և նրա նորածին դստեր հասցեին վիրավորանքներ, ընդհուպ հայհոյանքներ հնչեցնելով:

Սոնա Գրիգորյան