Մայրաքաղաքում 4 աղբաման հրդեհած, սուպերմարկետի ապակին վնասած երիտասարդները հայտնաբերվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News        

աղբաման

Մայիսի 28-ին այրել էին մայրաքաղաքի Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամաններն ու վնասել այդտեղ գործող սուպերմարկետի ապակիները:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ու Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ միջոցառմամբ, հունիսի 1-ին, ժամը 18.30-ին, արարքը կատարելու կասկածանքով Հերացու փողոցից բերման է ենթարկվել 26-ամյա մի երիտասարդ ու տվել խոստովանական բացատրություն:
Պարզվել է, որ երիտասարդն արարքը կատարել է 23-ամյա մի աղջկա հետ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 19.00-ին կամավոր ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: